Նորություններ

RSS
image

14.03.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

 

Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել ս/թ մարտի 16ներառյալ:

 

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

14.03.2022

ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը

2022 թվականի մարտի 14-ին Բարձրագույն դատական խորհուրրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց մերժել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

image

14.03.2022

Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեցին

2022 թվականի մարտի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց դատավորի լիազորությունները դադարեցնել՝ էական կարգապահական խախտում կատարելու հիմքով:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

image

14.03.2022

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ, այսօր՝ մարտի 14-ին, ընդունել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործով դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգի օր առաջ վերագործարկման հնարավորությունը: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը հավաստիացրել է, որ գործով կատարվում են բազմածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ նշանակված դատահամակարգչային փորձաքննությունը սեղմ ժամկետում ավարտելու հետ կապված գրավոր դիմել է փորձագիտական կետրոնին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքների մասին Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ կտեղեկացվի:

image

12.03.2022

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Սիմա Իսկանդարյանի գործով որոշում կայացնելու

2022 թվականի մարտի 11-ին Բարձրագույն դատական խորհրդում  ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի մարտի 14-ին՝ ժամը 14:50-ին:

Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել  «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 68-րդ հոդվածում սահմանված պահանջների ինչպես  նաև 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ: