Նորություններ
RSS
18.03.2022
ՀԱՂՈՐԴՈՒՄԻ պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում արված վերահաստատման գրառմանը՝ տեղեկացնում ենք, որ մարտի 18-ի ժամը 18-00-ի դրությամբ Դատական դեպարտամենտ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և
հասարակայնության հետ կապերի ծառայություն
17.03.2022
ՀԱՂՈՐԴՈՒՄԱյսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը. որ «… քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել » մինչդեռ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել:
Դատական դեպարտամենտ
17.03.2022
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ՆԻՍՏԻ ԺԱՄԸ |
ՕՐԱԿԱՐԳԸ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
24․03․2022թ․ |
15։00 |
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ |
ԴՌՆԲԱՑ |
|
04․04․2022թ․ |
15։00 |
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
15.03.2022
Ցավակցական հեռագիրՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի մոր՝ Փիրուզա Չոփուրյանի մահվան կապակցությամբ:
Մնոյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:
Փիրուզա Չոխուրյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2022 թվականի մարտի 15-ին ժամը 18։00-ին՝ ք․Երևան, Չարբախ, Շիրակի 74/1 հասցեում գտնվող (Կարմիր բլուր) սգո սրահում։
14.03.2022
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց2022 թվականի մարտի 14-ին ԲԴԽ-ում ավարտվեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի մարտի 24-ին՝ ժամը 15.00-ին:
Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորների կողմից թույլ է տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջի խախտում: