Նորություններ

RSS
image

06.12.2021

Հանդիպում ԵԽ ներկայացուցիչների հետ 

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներն ընդունել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պատվիրակությանը:

Հանդիպման մեկնարկին Գագիկ Ջհանգիրյանը ողջունեց հյուրերին ընգծելով, որ ԵԽ-ի հետ համատեղ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել և հույս հայտնեց, որ առկա համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքի որակի բարձրացման, դատաիրավական ոլորտի նկատմամբ քաղաքացիների վստահության աճի:

Կողմերն անդրադարձան ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՀՀ-ում տարվող աշխատանքներին, քննարկեցին դատական համակարգի բարեփոխումների գործընթացում ԲԴԽ-ի ունեցած լիազորությունների,  դատավորների բարեվարքության ստուգման, կարգապահական վարույթների հարուցմանը և դրանց քննությանը, դատաիրավական համակարգի առողջացմանը վերաբերող հարցեր:

Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար:

Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին առկա համագործակցությունը խորացնելու և հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

image

06.12.2021

Ցավակցական հեռագիր

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի հոր՝ Տոնական Մելքոնյանի մահվան կապակցությամբ:

Մելքոնյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

image

03.12.2021

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

 

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի երդման արարողությունը։

 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները:

image

02.12.2021

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքի հրապարակում

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով 22.11.2021 թվականին անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից 1 անձ գրավոր քննության արդյունքների վերաբերյալ ներկայացրել է բողոք, ինչի արդյունքում վերջինիս ստացած միավորներն են.

 

Որակավորման գրավոր քննության արդյունքում ստացված միավորներ

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Քրեական իրավունք

Քրեական դատավարություն (մինչդատական վարույթի հարցեր)

Քրեական դատավարություն (այլ հարցեր)

 

Ընդհանուր

1.

Դաջունց Հրաչ Հայկի

12

31

24

67

Գրավոր աշխատանքների բողոքարկման արդյունքում ստացված միավորներ

1.

Դաջունց Հրաչ Հայկի

12

31

24

67

 

image

02.12.2021

ԲԴԽ-ում դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը հետաձգվեց

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Նիստերի քարտուղարը Խորհրդին զեկուցեց, որ դատավոր Զարուհի Նախշքարյանը և իր ներկայացուցիչները բացակայում են այսօրվա նիստից. դատավորը ԲԴԽ-ին միջնորդություն էր ներկայացրել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

Զարուհի Նախշքարյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված լինելու կասկածներ ունի և թեստավորվել է, բացի այդ՝ միջնորդության մեջ նշել էր, որ իր ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը երկրում չէ, և պատշաճ պաշտպանություն իրականացնելու համար հաջորդ նիստը խնդրել էր նշանակել ոչ շուտ, քան դեկտեմբերի 7-ին:

Խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը և հաջորդ նիստը նշանակեց դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:10-ին: