Նորություններ

RSS
image

14.12.2021

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով հոգեբանական թեստավորման անցկացման ժամանակի և վայրի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորումը տեղի է ունենալու 2021 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 10:00-ին` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցեն` ք. Երևան, Կորյունի 17):

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման Հավելված 2-ի 18-րդ կետի համաձայն՝ թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառա­վա­րության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստա­բան­ների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քն­նութ­յանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկա­յա­ցու­ցիչները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների կողմից հայտ չի ներկայացվել, ուստի առաջարկվում է փաստաբանների պալատի ներկա­յացուցիչ դիտորդներին մինչև սույն թվականի դեկտեմբերի 16-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք.Երևան, Կորյունի փող. 17 հասցեում):

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ                              

image

14.12.2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺԻՆՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2021 թվականի դեկտեմբերի 24-ին ժամը 11։00-ին`  Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցեն` ք. Երևան, Կորյունի 17):

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ  ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

image

14.12.2021

ԲԴԽ-ում կայացավ դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը

2021 թվականի դեկտեմբերի 13-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Նիստի մեկնարկին հրապարակվեց ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը, որը Խորհուրդը բավարարեց:

Ինքնաբացարկի հարց բարձրացրեց նաև ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը, որը քննարկելուց հետո Խորհուրդը որոշեց մերժել այն:

Դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց  ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանին, որը Խորհրդի կողմից մերժվեց:

Դատավորի ներկայացուցիչը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ՝  ԲԴԽ անդամներ Գագիկ Ջհանգիրյանին, Դավիթ Խաչատուրյանին, Գրիգոր Բեքմեզյանին, Վիգեն Քոչարյանին, Լիպարիտ Մելիքջանյանին բացարկ հայտնելու մասին, որը ևս մերժվեց:

Արդարադատության նախարարության ներակայացուցիչը նշեց, թե ինչ հիմքերով են ԲԴԽ-ին միջնորդել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 191-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմերի խախտումներ:

Այսօրվա նիստը, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, հետաձգվեց: Հաջորդը կկայանա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15.00-ին:

image

13.12.2021

Ցավակցական հեռագիր

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Մեսրոպ Մակյանի հոր՝ Երջանիկ Մակյանի մահվան կապակցությամբ:

Մակյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

Երջանիկ Մակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ին, «Լյուար» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի, 18 շենք, Շահումյան):

Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 16-ին, նույն վայրից, ժամը 13.00-ին:

image

13.12.2021

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը մերժեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է: