Նորություններ

RSS
image

13.12.2021

Տեղի է ունեցել «Դատավորների կարգապահական պատասխանատվությունը» խորագրով սեմինար

2021 թվականի դեկտեմբերի 10-11-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել «Դատավորների կարգապահական պատասխանատվությունը» խորագրով երկօրյա հիբրիդ ֆորմատով սեմինարը: Միջոցառումը կազմակերպվել էր Բարձրագույն դատական խորհրդի և Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) 

համագործակցության շրջանակում:

Սեմինարին մասնակցել են ԲԴԽ անդամները, Վճռաբեկ դատարանի դատավորները, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամները, Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ,  դատական դեպարտամենտի աշխատակիցներ:

Սեմինարի ընթացքում որպես փորձագետներ հանդես են եկել Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասի գերագույն վարչական և սահմանադրական դատարանների նախագահ Լարս Բրոքերը և Ռայնլանդ-Պֆալց երկրամասի գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր և դատավորների կարգապահական ու ծառայողական հարցերով զբաղվող դատարանի մշտական անդամ Կլաուս-Ախիմ Բոնիկովսկին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` գերմանացի փորձագետները շնորհակալություն են հայտնել ԲԴԽ-ին` ձևավորված արդյունավետ և հեռանկարային համագործակցության համար:

Որպես բանախոսներ հանդես են եկել նաև ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանն ու Դավիթ Խաչատուրյանը:

Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու նախապայմանների, դատավորների կարգապահական պատասխանատվության և Գերմանական կարգապահական իրավունքի հիմքերի վերաբերյալ հիմնահարցերը, դրանց առնչությամբ գոյություն ունեցող չափանիշները և միջազգային փորձը:

image

10.12.2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

            Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթային հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 1 որոշմամբ

 

Պատվիրատուն` Դատական դեպարտամենտը, որը գտնվում է ք. Երևան, Կորյունի 15/1 հասցեում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման այսուհետ՝ Որոշում պահանջներով՝ 2022 թվականի կարիքների համար հայտարարում է մրցույթ թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ծառայությունների տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը ամրագրված է համապատասխան պայմանագրի հավելվածով:

Սույն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի հետ Որոշմամբ սահմանված կարգով 3 աշխատանքային օրվա ընթացքում կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի բովանդակությունը կցվում է սույն հայտարարությանը։

Մրցույթի արդյունքներով որպես թարգմանիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմանը համապատասխան որակավորված համարվող անձը: Նշված անձինք ունեն սույն հայտարարության հիման վրա անցկացվող մրցույթին մասնակցելու հավասար իրավունք:

Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվում Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում առաջարկվող գինը պետք է ներառի Կատարողի կողմից Պայմանագրի հիման վրա ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր հնարավոր ծախսերը: Միաժամանակ ծառայությունների մատուցման գինը չի կարող գերազանցել Որոշմամբ սահմանված գնի առավելագույն չափը:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձը Պայմանագրի հիման վրա թարգմանչական ծառայություններ պետք է մատուցի ՀՀ բոլոր դատարաններում, այդ թվում՝ դատարանների նստավայրերում, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.court.am կայքից:

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև թարգմանչի մասնագիտական աշխատանքային ստաժը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեությունը և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկելու հանգամանքները հիմնավորող փաստաթղթեր:

Սույն մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Դատական դեպարտամենտ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 23-ը ժամը 10:30-ն։ Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, փաստաթղթային ձևով՝ փակ ծրարով:

Մրցույթի մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում և ստորագրում կնքում է այն ներկայացնողը: Ծրարում ներառված փաստաթղթերը, կազմվում են բնօրինակից (բացառությամբ 3-րդ կողմի կողմից տրամադրված կամ հաստատված փաստաթղթերի, որոնց դեպքում ներկայացվում է դրանց` բնօրինակից պատճենահանված տարբերակը) և 2 օրինակ պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Հայտում ներառվող բնօրինակ փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց նոտարական կարգով վավերացված օրինակները։ Ծրարը և սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը: Եթե հայտը ներկայացնում է լիազորված անձը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Ծրարի վրա հայերեն լեզվով նշվում են`

1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

4) «թարգմանչական ծառայությունների մատուցման հայտ» բառերը.

Վերը նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

Հայտերի բացումը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 23-ը ժամը 11:00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովին:

 

                         

Հեռախոս՝ 010-511-782, 010-511-788։

Էլ. Փոստ՝ ddgnumner@mail.ru

Պատվիրատու՝ Դատական դեպարտամենտ

image

09.12.2021

ԲԴԽ նիստերի ժամանակացույց

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ  ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

13122021թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԴՌՆԲԱՑ

13122021թ

15։10

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

16122021թ

15։00

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԴՌՆԲԱՑ

 

 

image

06.12.2021

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արշակ Ալավերդյանի գործով որոշում կայացնելու

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից  թույլ են տրվել  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված կանոնների խախտումներ:

Դատավորը համամիտ չէր միջնորդության հիմնավորումների հետ և գտնում էր, որ այն ենթակա է մերժման:

Միջնորդության քննության ավարտից հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝  որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին:

image

06.12.2021

ԲԴԽ նիստերի ժամանակացույց

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

06122021թ

15։00

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

13122021թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԴՌՆԲԱՑ

13122021թ

15։10

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ