Նորություններ

RSS
image

01.06.2022

Մ Ի Ա Ս Ն Ա Կ Ա Ն Հ Ա Մ Ա Լ Ր Վ Ա Ծ Ց ՈՒ Ց Ա Կ Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներով հարցազրույցի փուլ անցած հավակնորդների

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով` հրապարկվում է հավակնորդների միասնական համալրված ցուցակը, ինչպես նաև յուրաքանչյուր հավակնորդի կրթության և մասնագիտական աշխատանքի փորձառության վերաբերյալ տեղեկությունները:

հ/հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Նյութական                        իրավունք

Դատավարական իրավունք

Ընդհանուր

1.

Դրմեյան Լիլի Մամիկոնի

43

23

66

2.

Մադոյան Աղավնի Սերյոժայի

41

19

60

3.

Աղամալյան Արթուր Սպարտակի

38

19

57

4.

Մանասյան Արտյոմ Սարգիսի

30

18

48

      

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

image

30.05.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քրեական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ

  Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացման (մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր  քննող) դատավորի 1 թափուր հաստիք:

  Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

  Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի  հունիսի 1-ը ժամը 14։00 ներառյալ:

 

                                                                                                                                                          Բարձրագույն դատական խորհուրդ

image

30.05.2022

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին

    Այսօր՝ մայիսի 30-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը կրկին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին:

  Հանդիպման ընթացքում քննարկվել են զոհված զինծառայողների ծնողներին հուզող մի շարք հարցեր:

 

image

29.05.2022

Ցավակցական հեռագիր

 ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը: 

Հովհաննես Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 30.05.2022 թ.-ին, ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում:

image

28.05.2022

Հայտարարություն

   Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ հայտնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը  26.05.2022 թվականին  մտել է օրինական ուժի մեջ:

   Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով:

 

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ