ԲԴԽ-16-Ո-25 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
03.03.2025
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը և 89-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1․Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2026 թվականի բյուջետային հայտը՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2․Հանձնարարել Դատական Դեպարտամենտին՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2026 թվականի բյուջետային հայտը սահմանված կարգով ներկայացնել Կառավարություն:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. մարտի 3
ք. Երևան
ֆայլեր